Ավստրալիայում վերջերս կայացած գեղեցկության մրցույթում ամենագեղեցիկի տիտղոսին արժանանալու համար 18-ամյա մոդելների հետ մրցում էր Ջինա Սթյուվարթը։ Բայց կարո՞ղ եք գուշակել նրա տարիքը։

Շիկահեր այս կինը, ով ունի չորս երեխա և մեկ թոռ, 47 տարեկան է։ Մրցույթի դեռ նախընտրական փուլերում նա բազմիցս ջախջախիչ հաղթանակ է տարել իրենից տարիքով շատ ավելի երիտասարդների նկատմամբ։

Ավստրալուհի կինն Ինստագրամում ավելի քան 40,000 հետևորդ ունի։ Սոցիալական ցանցերի իր էջերում նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր առօրյա կյանքից և ֆոտոսեսիաներից։

Ջինան ունի երկու դուստր, երկու որդի՝ 27, 25, 23 և 4 տարեկան, իսկ նրա թոռնուհին վերջերս դարձավ 10 ամսական։ Ի դեպ՝ նա իր երեխաներին միայնակ է մեծացրել, ամուսին չունի։

Այժմ առաջարկում են դիտել 47-ամյա մոդել Ջինա Սթյուվարթի ամենահայտնի և ամենասկանդալային նկարները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել