ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, կարևորել միջխորհրդարանական կապերի առավել խորացումը: Նշվել է, որ երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերը բավականին ակտիվ համագործակցում են, մշակվել է աշխատանքային պլան:

Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին վերաբերող հարցեր. կարևորվել է երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել