«Երևանում կամ Հայաստանում ծավալվող իրադարձությունների համատեքստում հարցերը, որ առնչվում են թե՛ փողոցում, թե՛ իշխանության մեջ տեղի ունեցող երևացող ու չերևացող բազմաթիվ ասպեկտների, անկասկած շատ են: Դրանց թվում թերևս առանցքայիններից մեկն այն է, թե ինչ է կատարվում ներկայումս իշխանության մեջ: Մասնավորապես՝ ինչպե՞ս են տեղի ունեցողը ընկալում տարբեր ֆինանսատնտեսական խմբերը, որոնք ձևավորում են իշխանությունն իր տարբեր թևերով: Այլ կերպ ասած՝ փողոցում ծավալվող շարժումն ինչպես է ընկալում կամ ընդունում, դրա հանդեպ ինչպիսի վերաբերմունք և զգացողություն ունի օլիգարխիան:


Առայժմ այդ մասով, կարծես թե, եղել է մեկ դրսևորում, երբ մի քանի օր առաջ եղավ տեղեկություն Մհեր Սեդրակյանի կամ Թոխմախի Մհերի, այսպես ասած, «զորքի» մոբիլիզացիայի մասին, որ տեղի էր ունեցել նրան պատկանող գազալցակայանում:

Դրանից հետո եղան կասկածներ ու մտավախություններ, որ դա արվում է, այսպես ասած, ներքաղաքացիական բախումներ հրահրելու համար, սադրիչ խմբեր ձևավորելու և այդպիսով փողոցում ծավալվող շարժումը վարկաբեկելու, խոցելի դարձնելու, այսպես ասած՝ ուժի կիրառման լեգիտիմ իրավունք ստանալու համար: Հետագայում եղան նաև մի քանի նշանային դեպքեր, որոնք սակայն, բարեբախտաբար, չեն ունեցել շղթայական շարունակություն»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել