Նումերոլոգիան հաճախ կարող է մեկնաբանել մարդու ընտրած ուղին, մտածողությունն ու ապագան։ Կարող եք նշել այն թիվը, որն ամենից հաճախ ընտրում եք և շատ բան իմանալ ձեր անձի մասին։ Եթե դա երկնիշ թիվ է, ապա գումարեք նիշերն իրար ու ստացեք միանիշ թիվ․ օրինակ՝ եթե 87 է, ապա 8+7=15, 1+5=6, այսինքն՝ 87 թվին համապատասխանում է 6-ի էներգետիկան։

1․ Եթե դա մեկն է, ապա ձեր կյանքի ուղին բավականին դժվար է։ Դուք հաճախ եք հայտնվում դատավորի դերում, ինչը բացասական է անդրադառնում շրջապատի հետ հարաբերություններում։ Փորձեք համբերատար լինել մարդկանց թերությունների հարցում։

2․ Երկուսը հիմնականում ընտրվում է այն մարդկանց կողմից, ովքեր կախվածություն ունեն ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից։ Նման մարդիկ հիմնականում ունենում են վատ սովորությունների մի ամբողջ փունջ, որը բացասաբար է անդրադառնում կյանքի վրա։ Ամեն ինչ իդեալական կլինի, եթե ձեզ համար կյանքի հիմնական նպատակ ընտրեք։

3․ Դուք էությամբ էգոիստ եք։ Դուք բավականին ուժեղ մարդ եք, ում մոտ խիստ զարգացած է ինքնապաշտպանման բնազդը, բայց արժե երբեմն ուշադրություն դարձնել նաև այլ մարդկանց։

4․ Այս թիվը սովորաբար ընտրում են պերֆոկցիոնիստները, մաթեմատիկական մտածողության տեր մարդիկ։ Սովորաբար այս մարդիկ նախընտրում են հանգիստը, այնպես որ, փոփոխություններին վերաբերվում են ոչ այնքան լավ։

5․ Այս տարբերակն ընտրում են հիմնականում ստեղծագործող մարդիկ, որոնք հիմնականում փնտրում են ոգեշնչման աղբյուր։ Նաև ընտրում են սպորտի սիրահար մարդիկ։ Եթե դուք ուշադիր լինեք մանրուքներին, ապա ամեն ինչ լավ կընթանա։

6․ Այս թիվը համարվում է շողոքորթության նշա, բայց դա չի նշանակում, որ ինքներդ եք այդպիսին։ Ուղղակի դուք շատ փակ մարդ եք։ Դա շատ հաճախ դժվարեցնում է ձեր կյանքը։ Ձեր շրջապատին թվում է, թե դուք իրականում բաց ու պարզ մարդ եք, բայց դա միայն տպավորություն է, որն օգնում է ձեզ ստվերի տակ պահել իրականությունը։

7․ Այս թիվը դուր է գալիս բարի մարդկանց։ Ձեր բարությունը սովորաբար չի ճանաչում սահմաններ, և մարդիկ հաճախ չարաշահում են այն։ Դա ձեր կյանքի հիմնական վտանգն է։ Ինքներդ կարող եք չնկատել, թե ինչպես եք դառնում մանիպուլյացիայի զոհ։

8․ Այս թիվն ընտրում են մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն իրենց երջանկության։ Ձեզ կարող են կոպիտ ու համառ անվանել, բայց իրականում դուք չեք սիրում պարտվել։ Ձեզ կյանքում մեծ ու հաջողակ ուղի է սպասում։

9․ Քաոսն է տիրում այն մարդկանց կյանքում, ովքեր ընտրում են այս թիվը։ Բայց դա բացասական չէ։ Ձեզ մոտ հաճախ ամեն ինչ թափրտված է, բայց դուք հոգեպես ձգտում ու կարողանում եք իրոք սիրել ու ընկերություն անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել