Rio Mall-ի երրորդ հարկում բացվեց Noche Mio բրենդային խանութ-սրահը, որի գործարանը գտնվում է Բելառուսում: Ավելի քան տասը տարի առաջ Նիկոլ Մարեֆը Բրեստում բացեց իր կարի գործարանը և ձեռնամուխ եղավ Noche Mio բրենդի ստեղծմանը: Բրենդի քաղաքականությունը հարմարավետությունն է: Կրելով Noche Mio-ի հագուստ՝ կինն իրեն ցանկացած իրավիճակում կարող է գեղեցիկ զգալ՝ լինի դա խնջույք, բիզնես հանդիպում, թե պարզապես զբոսանք քաղաքում: Իր գոյության կարճ ժամանակահատվածում բրենդն ամրապնդեց իր դիրքերը եվրոպական նորաձևության շուկայում:  

Noche Mio բրենդային հագուստը ստեղծվել է վստահ և ժամանակակից կանանց համար, ովքեր ձգտում են կատարելության: Ոճի հիմնական շեշտադրումներն են՝ կանացիությունը, շքեղությունը և հարմարավետությունը:

«Մենք բրենդի միակ ներկայացուցիչն ենք Հայաստանում: Բրենդն իսկապես շատ լավն է, նախատեսված է տասնութ տարեկանից բարձր աղջիկների և կանանց համար: Անգամ ամենաքմահաճ հաճախորդները կարող են այստեղ իրենց համար հագուստ գտնել: Բրենդը լուծում է նաև շատ կարևոր հարց. այստեղ հագուստի չափսի խնդիր չկա, և եթե անգամ ձեր ցանկացած չափսը խանութում չկա, կարող եք պատվիրել, և մեկ-երկու օրվա ընթացքում այն կլինի խանութում»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց խանութ-սրահի տնօրեն Մարիամ Գոչումյանը:

Noche Mio-ի տեսականին տարին չորս անգամ թարմացվում է, իսկ գնային քաղաքականությունը համապաստասխանում է որակին: Բացման օրը հետաքրքիր անակնկալ էր սպասվում գնորդներին, ովքեր ստացան 15 տոկոս զեղչ և 10.000 դրամ արժողությամբ քարտեր, որոնք կարող են օգտագործել հաջորդ գնումների ժամանակ:

Խանութ-սրահի բացմանը ներկա էին բրենդի պաշտոնական ներկայացուցիչները Բելառուսից: Բրենդի ներկայացուցիչ Սերգեյ Իվանովիչը նշեց, որ ուրախ է գտնվել Երևանում առաջին խանութի բացմանը. «Ես հավատում եմ, որ այս խանութն առաջին ծիծեռնակն է, մեր համագործակցությունը ձեր երկրի հետ: Ուզում եմ, որ միշտ ձեր գնումներից միայն հաճույք ստանաք: Հուսով եմ, որ մեր հաճախորդները կգնահատեն մեր բրենդը և կգտնեն իրենց համապատասխան հագուստ»:

Հավելենք, որ Noche Mio-ի տեսականուն և առաջարկվող ակցիաներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով նրանց ֆեյսբուքյան պաշտոնական էջին

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել