Նայեք 6 քարերին, որ տեսնում եք նկարում։ Առանց երկար մտածելու ընտրեք այն, որն ամենից շատ ձեզ դուր եկավ։ Ահա թե ինչ է դա նշանակում։

1

Դուք կյանքում ուզում եք ազատություն աղմուկից ու շարժից։ Զգում եք անջատվելու ու խաղաղություն գտնելու անհրաժեշտություն, խաղաղություն, որտեղ ձեր զգացմունքներն ու մտքերը կկարողանան լիարժեք դրսևորվել։

2

Կյանքի փոփոխությունները երևում են հորիզոնում։ Շատ փոփոխություններ կլինեն հոգևոր բնույթի։ Հնարավոր են փոփոխություններ նաև սիրային կյանքում։

3

Եթե ընտրել եք այս քարը, ուրեմն՝ դուք լավատես եք։ Ձեզ վառ ապագա է սպասվում։ Մի կորցրեք արևային տրամադրությունը։

4

Եթե այս քարն եք ընտրել, ձեր ենթագիտակցությունը փորձում է ասել, որ եկել է հին սովորություններից ազատվելու ու նոր կյանք ստեղծելու ժամանակը։ Հիշեք՝ որքան է ձեր բախտը բերել, ու թույլ մի տվեք խանդին տեղ ունենալ ձեր մտքերում։

5

Եթե ձեզ գրավում է այս քարը, ձեր միտքը բաց պահեք «ուրիշ աշխարհի» հետ հաղորդագրությունների համար։ Այդ հաղորդագրությունները կարող են լինել մահացած հարազատներից ու մտերիմներից։ Ուշադիր եղեք ձեր երազներին։

6

Այս քարը ցույց է տալիս, որ դուք ուրախության սիրահար եք։ Փնտրեք նոր արկածներ ու նոր ընկերներ գտեք։ Ուրախությունը ձեր աշխարհն ավելի լավը կդարձնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել