Ոչ ոք ապահովագրած չէ հիվանդություններից։ Թվում է, թե կան ախտորոշումներ, որոնց հետ պայքարելն ապարդյուն է։ Ներկայացնում ենք այն բոլոր խրախուսիչ տարբերակները, որոնք կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ, և զգուշացնում զերծ մնալ վտանգից։

Ծխելը

Այս վատ սովորությունը ոչ միայն վատացնում է օրգանիզմի աշխատանքը, այլև հանդիսանում է մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ։ 15 տեսակի գոյացություններ կարող են առաջանալ ծխախոտի պատճառով, այդ թվում՝ և կրծքագեղձի քաղցկեղ։

Քսենոէստրոգեններ

Սրանք սինթետիկ քիմիական նյութեր են, որոնք կառուցվածքով նման են բնական էստրոգեններին։ Հաճախ հանդիպում են անձնական հիգիենայի պարագաների բաղադրության մեջ։

 

Ալկոհոլ

Միջազգային առողջապահության կազմակերպության զգուշացմամբ՝ կնոջ օրգանիզմում մեկ օրվա ընթացքում ալկոհոլի քանակը չպետք է գերազանցի 20-30 միլիլիտրը։ Իսկ ահա այդ դեպքում երկու ամբողջ օր օրգանիզմը պետք է մաքուր մնա ալկոհոլից։

Քնի պակասը

Սա ևս կարող է հանգեցնել առողջության խիստ վատթարացման և հիմք հանդիսանալ ուռուցքային գոյացությունների։

Նստակյաց կենսակերպը

Այս տարբերակն ինքնին կապված է մարմնի տարբեր հատվածներում ուռուցքների առաջացման հետ։

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը խորհուրդ է տալիս շաբաթվա մեջ 150 րոպեից ոչ պակաս պարբերաբար ֆիզիկական գործունեություն և 75 րոպե ֆիզիկական ակտիվ ծանրաբեռնվածություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել