Կեվին Կարտների անունը կարող է բոլորին ծանոթ չլինել, բայց նրա լուսանկարը սարսափելի սովի մասին, որը Աֆրիկայի միանգամից մի քանի երկիր էր ծածկել, հավանաբար բոլորը կճանաչեն։ Լուսանկարը արվել է 1993 թվականի մարտի 25-ին Սուդանում։ Նրանում երեխա է, ով սովից մահանում է։ Կեվինն այս կադրի համար արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ Այս լուսանկարը գնեց և հրապարակեց New York Times-ը։ Անիմաստ է նկարագրել, թե որքան էր այն ազդել հասարակության վրա։

Իհարկե խղճից բացի նաև շատերի մոտ առաջացավ Կարտներին դաժանության համար քննադատելու ցանկությունը։ Ընթերցողները համոզված էին, որ նման լուսանկար կարող է միայն դաժան ու անմարդկային էակն անել։ Կարտների կոլեգան նկարագրում էր, թե որքան ազդված էր նա այդ ամենից, բայց այդ վիճակը նրան չէր խանգարում լինել պրոֆեսիոնալ։ Լուսանկարի երեխան գտնվում էր մոտակայքում, երբ մարդիկ դատարկում էին ուղարկված հումանիտար օգնությունը։ Այդ ընթացքում երեխայի մոտ գալիս ու նստում է անգղ։ Կարտները հանգիստ մոտենում է և միանգամից հասցնում լուսանկարել։ Կարտները մրցանակ ստանալուց հետո միանգամից հարձակումների զոհ դարձավ։

Բախումներից մեկի ժամանակ սպանվեց նաև Կարտների ընկերը։ Ստանալով մրցանակը` լուսանկարիչը ամբողջովին ճնշված էր ու հուսահատ․ նրան տանջում էր մեղքի զգացումը թե՛ ընկերոջ մահվան և թե՛ արված լուսանկարի համար, որը մրցանակի էր արժանացել։ Երեք տարի անց նա ինքնասպան եղավ՝ թողնելով նամակ․ «Ես ջախջախված եմ․․․ Հեռախոսն անջատված է, երեխաների համար փող չկա․․․ Ես անընդհատ տեսնում եմ հիշողությունները սպանությունների մասին, դիակներին ու ցավը։ Եթե բախտս բերի, ես կհանդիպեմ ընկերոջս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել