BlogNews.am-ն արդեն պատմել է Հայկոյի առաջին ակումբային մենահամերգի մասին, որի անակնկալներից մեկն էլ Անահիտ Սիմոնյանի հետ դուետն էր: Չնայած զույգը կատարում էր Հայկոյի և Հռիփսիմե Հակոբյանի «Քո սերը մի ուրիշ աշխարհ է» երգը, բայց, ինչպես երգչուհին նշեց, հաճելի էր նույն բեմում լինել ամուսնու հետ:

«Քանի որ Հռիփսիմեն քաղաքում չէր, որոշվեց, որ ես պետք է երգեմ նրա փոխարեն: Իրականում Հայկոյի մենահամերգից հետո շատերն էին ասում` ինչու մենք միասին չներկայացանք դուետով, բայց այդ ժամանակ Հայկոյի զբաղվածությունն այնքան շատ էր, որ չէր հասցրել նոր երգ գրել: Մենք այդ բացն իհարկե կլրացնենք: Չեմ կարող ասել, թե երբ, բայց Հայկոն ուզում է, որ շատ գեղեցիկ երգ լինի, սակայն մենք այդ մի երգով էլ կսահմանափակվենք»:  

Անահիտը խոստովանում է, որ ամուսնու հետ աշխատանքային պրոցեսը շատ բարդ է ստացվում. «Մենք միասին շատ բարդ ենք աշխատում, բայց այս դուետի ժամանակ ամեն ինչ բարեհաջող անցավ: Հիմնականում խորհուրդներ է տալիս, քանի որ շատ պահանջկոտ է, բայց համատեղ աշխատանքից հետո գրկում և համբուրում ենք իրար»:

Երգչուհին վերջերս ներկայացրել էր ռուս երգիչ Միշա Մավինի երգի քավր տարբերակը: Ինչպես նշում է, սիրում է ռուսական երգեր, որոնք հաճախ է լսում մեքենայի մեջ. «Երբ գնում եմ Նիկի մոտ, ընթացքում սկսում ենք երգել, և նրա մոտ ինձ ավելի ազատ եմ զգում. կարողանում եմ արտահայտել էմոցիաներս երգի միջոցով: Ունեմ նաև հեղինակային երգեր, որոնք պահանջում են ձայնագրություն: Իմ հերթը չի հասնում, քանի որ Հայկոն շատ զբաղված է»:  

Ամիսներ առաջ Անահիտը BlogNews.am-ին պատմել էր, որ պատրաստել է նոր տեսահոլովակ, որը շուտով կներկայացնի հանդիսատեսին:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Շաքե Արմենիի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել