Ադրբեջանական մամուլն արդեն մի քանի օր շարունակ ակտիվ անդրադառնում է Հայաստանում կատարվող ցույցերին։ Որոշները տարածում են այն ամենը, ինչ իրոք կատարվում է, սակայն մի մասը փորձում է աղավաղել պատկերը հատկապես սոցիալական ցանցերում ու հատկապես ռուսերեն և հայերեն լեզվով գրառումներով։

Սրանք արդեն իրենց կողմից որոշել են, որ Հայաստանի քաղաքացիների դեմ դուրս են բերել զինված ուժերի զորքը, և արդեն 10 քաղաքացի է սպանվել։ Այս և նմանատիպ լուրերը տարածում են հենց ադրբեջանական անուն-ազգանունով էջերից։ Նմանատիպ նյութեր տեսնելու դեպքում պարզապես ուշադրություն մի դարձրեք, քանի որ նրանց նպատակը հենց դրանց տարածումն է։ Կեղծ տեղեկություններ են տալիս նաև տարբեր շենքերի գրավման կամ դրանց պահպանության մասին։

Մեր ներքին խնդիրները չպետք է հիմք հանդիսանան, որպեսզի մենք դառնանք թշնամու ձեռքի խաղալիք, անկախ ամեն ինչից՝ թույլ չտաք, որպեսզի նրանք տեղեկատվական հարթակում ճնշեն մեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել