«Իշխանությունները, տեսնելով, որ չեն կարող ստիպել խաղաղ ցուցարարնե­րին օրենք խախտել, որոշել են դիմել հայտնի մեթոդների օգնությանը: Երեկ ուշ երեկոյան սադրիչների խմբեր են գործուղվել Ֆրանսիայի հրապարակ` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների մոտ: Մետաղյա ձողերով զինված հարբած սադրիչների խումբը Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում պարզա­պես «տակնուվրա են արել» ամեն ինչ. նրանք փայտեր են նետել անցնող ոստիկանական մեքենաների ուղղու­թյամբ, պոկել են լուսացույցը, ջարդուփ­շուր արել աղբամանները: Ընդ որում, նրանք այդ ամենն արել են լուռ, առանց որևէ կոչեր հնչեցնելու, այլ բժշկական դիմակներ հագած: Նաև հարձակվել են իրենց նկարահանող լրագրողների վրա: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություն­ներով` սադրիչների խմբերը նախկին ու ներկա հայտնի օլիգարխ պատգամա­վորների, այդ թվում` Մհեր Սեդրակյանի, Առաքել Մովսիսյանի և այլոց ուղար­կած «մարդիկ են»:

Նպատակը մեկն է` հիմքեր ստեղծել, որ ոստիկան­ներն ուժով ցրեն հանրահավաքը: Պա­տահական չէ, որ չնայած երեկ նրանց լկտի պահվածքին` ոստիկաններն այդ­պես էլ չփորձեցին միջամտել, կարգի բերել և, վերջապես, ձերբակալել` լուռ թողնելով, որ սադրիչներն անեն իրենց ուզածը: Ասել է, թե ոստիկանությունն իր անգործությամբ հիմնավորել է տե­սակետը, որ սադրիչներն ուղարկված են իշխանությունների կողմից: Նշենք, որ այս նույն մեթոդն իշխանությունները կիրառել էին 10 տարի առաջ`մարտի 1-ին. այն ժամանակ էլ ոստիկանների ուղ­ղությամբ քարեր նետողները, խանութ­ները ջարդուփշուր անող և թալանողները սադրիչների խմբերն էին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել