Երեկ ընտրատեղամասերից մեկում մասնակցում էի հաշվարկի:
Հանկարծ սկսեցի վախենալ իմ դեռևս չծնված զավակների ապագայի համար: Դպրոցի տնօրենուհին՝ ՀՀԿ-ին «արժանի» հաձնաժողովի անդամ՝ պարարտ կազմվածքով, ոտից գլուխ շպարով, չոլկայով, ինչպես նաև ՀՀԿ-ականներին ձոն հյուսողների բնորոշ պաթետիկ ոճով հաշվարկ էր կատարում: 
Տեսնեիք՝ ոնց էր հրճվում ամեն անգամ ՀՀԿ-ի քվեաթերթիկ հանելուց հետո ու մեկնաբանություն տալիս՝ «դե լավն ենք էլի, հո զոռով չի»: 
Հաշվարկի ընթացքում նույն էդ ՀՀԿ-ական կնիկն ու իրենց դպրոցի մի դասատու, ով նույնպես ՀՀԿ-ի վկա էր, հիշեցին, թե կոմունիստների ժամանակ ինչ լավ էր՝ «մոտիվացիա կար, որ երեխեքը ձգտում էին լավ սովորել, որ դառնան կուսակցական»:
«Փրկեք ինձ, օգնեցեք»,- մտածում էի ես՝ հիշելով, որ դրանք ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ դաստիարակողներն էին:
Լրագրողական էթիկան էր միայն ինձ զսպում, որ չասեի, թե ով են եղել իրենք կանանց գաղութում:

Հասկացա, որ մագիստրատուրա ավարտելուն պես բռնելու եմ արտագաղթի ճանապարհը, որ սրանց նման սողացող ու սապոնվող տնօրեններն ու դասատուները երեխուս ստրուկ, կամակատար չդարձնեն, որ երեխես չմեծանա համատարած կեղծիքի ու ստի մեջ:

Էլ չեմ ասում, որ Կլեոպատրայի պես զուգված ու իր «ջպի բալնեքը» անընդհատ հիշատակող ՀՀԿ-ական հանձնաժողովական մի գյադա մուննաթ հայացքով չափում էր ինձ ու փորձում վեճ հրահրել: Մտածում էի՝ էս ի՞նչ տեսակ արգանդ է սրա նմանին ծնել, ո՞վ պիտի լինի էն աղջիկը, որ սրա նմանի հետ ամուսնանա:

Մի տեսակ անզորությունից սառը ժպիտ սահեց, խեղդվում էի, նենց կլացեի էդ ժամանակ, կլացեի իմ, դեռ չծնված էրեխեքիս, մեր երկրի ապագայի համար: 

Այդ պահին հստակ որոշեցի, որ կարտագաղթեմ:
Երբ զավակներ ունենամ ու հարազատ թվացող օտարության մեջ մի օր հարցնեն՝ «մամ, բա ինչի՞ չենք մենք հայրենիքում՝ Հայաստանում, ապրում», կասեմ՝ «բալես՝ պառվա-ները ու բտ-ները մեր ապագան ծախեցին արդար ընտրություններում...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել