«Պարոն Սարգսյան, ասում են՝ ուզում եք Արարատի մարզպետ դառնալ՝ դիմեցինք ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:


«Ի՜, մարզպետ ինը տարի առաջ եմ եղել»:


Ուրի՞շ բան եք ուզում: «Ոչ մի բան էլ չեմ ուզում, հետո էլ՝ ուզողը ես չեմ. Իմ ուզելը շատ քիչ ա»:


Որ ուզեիք, ի՞նչ կուզեիք: «Ոչ մի բան: Դե հերիք ա էլի, արդեն 60 տարեկան եմ, ի՞նչ ուզեմ»:


Օ՜, պարոն Սարգսյան, 60-ը տղամարդու ամենածաղկուն տարիքն է: «Դե հա, բայց ամեն դեպքում դա իմ որոշելիքը չէ»:


Ոնց որ ոստիկանապետ եք ուզում: «Չեմ ուզում»:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի հետ ո՞նց եք: «Ոչ մի ձեւ»: Էլ ձիու վրա չէ, դրա՞ համար: «Չէ, ձիու վրա եղած ժամանակ էլ չէինք հանդիպում. Ոչ խոսելու ինչ-որ բան ունենք իրար հետ, ոչ էլ ուրիշ բան»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել