«Ընդդիմադիրների հավաքների պատճառով Հայաստանի ֆուտբոլի առաջին տուրի առաջնության խաղերը քիչ էր մնում չկայանային: Բանն այն է, որ ապրիլի 16-ին նախատեսված էր մի քանի խաղ, որոնց մինչև վերջին պահը ոստիկան չեն տրամադրել, իսկ, ըստ կանոնադրության, առանց ոստիկանի չի թույլատրվում խաղ անցկացնել:


Եվ այդ պատճառով որոշ խաղեր ուշացումով են սկսվել, վերջին պահին տրամադրել են ինչ-որ ոստիկանների, շատ անփորձ, այնքան, որ ֆուտբոլասերների մոտ տպավորություն է ստեղծվել, թե ոչ թե ոստիկան են բերել, այլ մեկին համազգեստ են հագցրել, կանգնեցրել:


Խոսքը, մասնավորապես, «Բանանց 2»-«Արարատ 2» խաղի մասին է, որը սկսվել է մոտ 10 րոպե ուշացումով, վերջին պահին էլ կին ոստիկան է հսկել խաղը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել