«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ Սերժ Սարգսյանի ընտրությանը մասնակցելու համար ԱԺ եկել են մետրոյով, այն էլ միասին: Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների` կոնկրետ ժամի նրանց համար հատուկ գնացք է աշխատել: Բանն այն է, որ Երևանում բողոքի ցույցերի պատճառով ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան, և պատգամավորները որոշել են այսպես հաղթահարել պատնեշը, այլապես մտավախություն է եղել, որ թե ոստիկաններն իրենց մեքենաների առաջ բացեն ճանապարհը, ցուցարարներն էլ կարող են գրոհել: Մեկ փաստ էլ. ԱԺ մի շարք աշխատակիցներ, մասնավորապես ԱԺ գեներալ պատգամավորների օգնականներից ի քանիսը խորհրդարան են գնացել գիշերը ժամը 4-ի սահմաններում`իրավիճակը ներսից հասկանալու և իրենց ղեկավարներին ներկայացնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել