Yerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ ձայների` 77 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Սարգսյանն առաջադրվել էր կոալիցիոն` ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների կողմից:

Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու: «Ծառուկյան» խմբակցությունն էլ հայտարարել էր, որ իրենց պատգամավորներն ազատ են քվեարկության հարցում:

Այսպիսով` Սերժ Սարգսյանի թեկնածությանը, «Ելք» խմբակցության 5 պատգամավորներից բացի, դեմ են քվեարկել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Լուիզա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Մարինա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Տատյանա Միքայելյանը, Գեւորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը:

Ուշագրավ է, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացակայում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել