Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հանրապետության նախագահը ողջունել է Վեհափառ Հայրապետին և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու անփոխարինելի վաստակը մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում, ազգային և հոգևոր արժեքների պահպանման գործում:

Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել են  պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցության, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների և առկա մարտահրավերների մասին:

Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի նկատմամբ հարգանքը, նրա միջազգային մեծ կապերը, կառավարման ոլորտում  հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս պիտի ծառայեն երկրի առաջընթացին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել