Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ շարասյունը պլանային միջոցառումներից վերադարձող խաղաղապահ բրիգադինն է:

«Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ՝ դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ նախարարի մամուլի քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել