Հիմարություն համար 1. հիմա տեղի ունեցողն ու մարտի 1-ին տեղի ունեցածը լրիվ նույն բաներն են

Նախ՝ ասեմ, որ մարտի մեկին ոստիկանները հարձակվել են քնած ցուցարարների վրա, իսկ հետո էլ զինված ուժեր բերել ու սպանել 10 քաղաքացու, որից առաջ ու հետո դատապարտել էին շարժման շուրջ 500 մասնակցի:
Հիմա ցուցարարները ո՛չ քնած են, ո՛չ զինված ուժերն են ներգրավված քաղաքական պրոցեսներին, ո՛չ էլ ունենք այս գործով որևէ դատապարտված ակտիվիստ: Եթե էսքանը բավարար չէ, կարող եմ մի 3 ժամանոց դասախոսություն կարդալ տարբերությունների մասին.

Հիմարություն համար 2. Արցախից զորքեր են բերվում ժողովրդին կոտորելու համար

Նախ՝ ասեմ, որ ժողովրդին կոտորելու համար ստեղի ուժերը լրիվ բավարար են, ու Արցախի ուժերին պետք չի խառնել ձեր կոտորածներին։

Հիմարություն համար 3. շարժման սենց էներգետիկա երբեք չի եղել

Ցանկացած շարժման մասնակցի էլ թվում է, որ դրանից ավելի մեծ էներգետիկա չկա:

Հիմարություն համար 4. սա մեր ազգի վերջին շանսն է

Դե եթե 3000 տարվա մեջ սա վերջին շանսն է, թող վերջինը լինի։ ՃՃՃ

Որ հավեսի ընկնեմ, էնքան հիմարություններ կգտնեմ, բայց հիմարություններից հավեսս փախավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել