ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր Պետրոսյան,
Ինչու՞ այս օրհասական պահին Ձեր հեղինակավոր խոսքը չեք ասում, ինչը, վստահաբար, կօգնի ու կքաջալերի շարժումը: Երկիրը նաև Ձեր աջակցության կարիքն ունի: Փողոցում ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆ է, ում հետաքրքիր չէ, թե ով ումից է նեղացել և ինչու:
Նիկոլն ահռելի աշխատանք արեց ու ֆանտաստիկ արդյունք ունի:
Հանուն այս առողջ երիտասարդության դուրս եկեք փողոց, աջակցեք Նիկոլին, արձանագրեք, որ այդ նույն երիտասարդության վրա նռնակներ նետվեցին, և ինչպես այդ աղջնակն է փաստել, անխնա խփել ու նետել են 
ներքև, որտեղ շներ էին:
Նեղանալը մանր մարդու որակ է: Վեր կանգնեք ու Ձեր կարևոր ներկայությամբ ու խոսքով ոգևորեք երիտասարդներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել