Մեր ժամանակներում մարդիկ սարսափելի հակում ունեն բանկերից գումար վերցնելու: Այդ ամենի համար նրանք ստիպված են լինում վճարումներ կատարել գրեթե կրկնակի, երբեմն եռակի չափով և շատ քիչ հնարավորություններ են ունենում հարստանալու:

Իսկ ահա հարուստ մարդիկ կարծես թե այլ մոտեցում ունեն կյանքին: Նրանք սովորաբար գնում են այն ամենը, ինչի համար ունեն համապատասխան գումար և երբեք ապառիկի միջոցով իրեր ձեռք չեն բերում ու ստիպված չեն լինում տարիներ շարունակ դրանց տոկոսները վճարելու: Հարուստ մարդիկ չեն սիրում կրկնակի վճարել և այդ պատճառով գնում են երկարակյաց ու որակյալ իրեր ու չեն ընկնում կեղծ խնայողությունների ծուղակը:

Հարուստ մարդիկ միանգամից հրաժեշտ են տալիս այն մարդկանց, ովքեր չեն հավատում նրանց ուժերին և դեպի ներքև են փորձում քաշել:

Հարուստ մարդկանց բնորոշ է չափազանց արագ կողմնորոշվելը:

Հարուստ մարդիկ ունեն կարևոր գիծ. նրանք նախագծում և ճիշտ են բաժանում իրենց եկամուտներն ու ծախսերը:

Նրանք ունեն հասարակ մարդուն բնորոշ պահվածք ու բարձր ինքնագնահատական: Բայց այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ նրանք աշխատում ու վաստակում են իրենց լիարժեք ու վառ կյանքի համար և որևէ մեկին որևէ բան ապացուցել չեն ձգտում, ինչն էլ օգնում է նրանց խելամիտ ու հաջողակ որոշումներ կայացնել և ձեռքբերումներ ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել