Փաստացի այժմ ոստիկանապետին հրաման տվողը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն է, ով ժամեր անց լքելու է այդ պաշտոնը ու հիմա երևի իր կյանքի ամենալուրջ որոշումներից մեկը պետք է կայացնի: Արդյո՞ք Կարապետյանը պատրաստ է Սերժ Սարգսյանի համար ոստիկանությանը ոտքի հանի ցուցարարների դեմ, այն դեպքում որ Սարգսյանը գալիս է իր փոխարեն կառավարելու:

Անկախ այն հանգամանքից, որ Կարապետյանը միևնույնն է Սերժ Սարգսյանի հետ պետք է համաձայնեցնի իր քայլերը միևնույնն է հոգու խորքում այս պահին գոնե կմտածի նաև սեփական տարբերակի մասին: Փաշինյանն էլ դեռ վարչապետի պաշտոնում իրենց թեկնածույի անունը չի հայտարարել:

Բոլոր պայմանները կան, որպեսզի Կարապետյանի թիմը կարողանա վերջին պահին փոխի խաղի կանոնները ու քանդի Սարգսյանի պլաններ, բայց դե Սերժ Սարգսյանն էլ նոր չի քաղաքականության մեջ ու հաստատ ինչպես մնացած բոլոր դեպքերում այս անգամ ևս հաշվարկել է այս սցենարը ու երևի չի թողնի, որ Կարապետյան առանց իր գիտության հրամաններ տա կամ ընդհանրապես չտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել