Մասնակիցներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա։

Տևողությունը՝ մոտ 1 ժամ։

Կիրառված հրթիռների քանակը՝ 110։

Թռիչքների իրականացումը՝ հիմնականում Կիպրոսի ռազմաբազայից, ռազմանավերից և այլ բազաներից։

Սիրիական ՀՕՊ-ը 13 հրթիռ է որսացել։

Ռուսական ՀՕՊ-ը գործի չի դրվել։

Նպատակը իշխանափոխությունը չէ, այլ՝ քիմիական զենք կիրառելու հնարավորությունից զրկելը։

Միաժամանակ հարվածներ են հասցվել օդանավակայանին, ռազմաբազաներին և հետազոտական կենտրոններին, որտեղ ենթադրաբար արտադրվում է քիմիական զենք։

Ռուսները նախապես տեղեկացվել են հարվածների մասին՝ ռուս զինծառայողներին չվնասելու համար։

Հարվածներ այլևս չեն հասցվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել