Armtimes.com-ը գրում է.

Թուրքիայում սկսել են նորից քննարկել այն հարցը՝ արդյո՞ք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրականում ունի համալսարանի դիպլոմ:

Թեմային արձագանքել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  Ստամբուլի պատգամավոր և Էրդողանի մոտ ընկեր Մեթին Քյուլունքը։ Նա իր «Twitter»-ի էջում գրառում է արել.

«Քաղաքական գործիչը կարող է և չունենալ դիպլոմ: Դիպլոմը մարդու համար ընդամենը պայքար մղելու միջոց է: Եթե կան մարդիկ, որոնք ասում են, թե առանց դիպլոմի չի լինի, ապա թող  մարգարեների պատմությունը կարդան։ Մեծ պայքարները մղել են այնպիսի մարդիկ, որոնց անունները հայտնի չեն եղել և չեն ունեցել դիպլոմ: Փոխարենը նրանք խիզախ մարդիկ էին և ունեին պարզ սիրտ»։ 

Հիշեցնենք, որ ըստ Ermenihaber-ի, նախկինում խոսակցություններ շրջանառվեցին, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է և նա իրականում չի ավարտել Ստամբուլի Մարմարայի համալսարանի «Տնտեսություն և կառավարում» ֆակուլտետը, ինչպես նշված է Թուրքիայի նախագահի կենսագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել