Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Արտաշատ ուղեհատվածում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, երկաթգծի անվտանգության ծառայության աշխատակիցները առաջինը օգնության են հասել վիրավորին, ու մինչ կժամանեին Մասիսի փրկարարներն ու շտապօգնության բժիշկները, անվտանգության աշխատակիցները իրենք են օգնություն ցուցաբերել, որից հետո վիրավորը, ում ոտքի թաթերն էին կտրվել, տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային քննչական վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:

Տեղում է նաև ԱԻՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Բադրատ Դանիելյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել