Tert.am-ը գրում է.

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը վատացել է, երբ ռուսական «Առաջին ալիք»-ի լրագրողները փորձել են ներխուժել նրա բնակարան ու ամեն գնով նրանից հարցազրույց վերցնել: Այս մասին dni.ru-ին պատմել է դերասանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը՝ մանրամասնելով, որ 82-ամյա Ջիգարխանյանը, դիտելով «Թող խոսեն» թոք շոուի երկու թողարկում, ասել է, որ այդ ամենը շատ ստոր է ու անբարո և որ ինքն այլևս չի ցանկանում այդ մարդկանց հետ գործ ունենալ: 

Սողոմոնյանը հավելել է, որ թեև Ջիգարխանյանն էությամբ ուժեղ մարդ է, սակայն այդ ամենը նրա առողջության վրա բացասական ազդեցություն է թողել:

«Նրա մոտ միանգամից խնդիրներ են առաջացել շաքարախտի, արյան ճնշման ու սրտի աշխատանքի հետ կապված: Բժիշկները ստիպված էին կաթիլային ու լիակատար հանգիստ նշանակել, բայց հոգեկան վիճակը, ցավոք, դեղահաբերով չես բուժի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել