Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company «Chen and Agrotechnology Co.LTD» ընկերության ղեկավար Լի Սիենմինին:

Ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում և զբաղվում է նաև հայկական գյուղմթերքների արտահանմամբ:



Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, և ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:



Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն  Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաև գյուղմթերքների վերամշակման ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել