Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը ԱՄՆ-ում նոր ֆոտոշարք է արել, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին։ Արփին վերջին շրջանում հարցազրույցներ, գրեթե, չի տալիս, սակայն  Tert.am Life–ին պատմել է ինչպես ֆոտոշարքի, իր համար ֆոտոշոփի թույլատրելի սահմանի, այնպես էլ ստեղծագործական կյանքի այս փուլի, առաջիկա անելիքների ու էկրաններին չերևալու մասին։
 
«Ֆոտոշարքն իրականացրել ենք շատ տաղանդավոր մի աղջկա` լուսանկարիչ Սեդա Ստեփանյանի հետ։ Երկրորդ անգամ եմ համագործակցում իր հետ։ Ֆոտոշարքին երկար չենք նախապատրաստվել, բայց արդյունքն ինձ դուր է գալիս։ Ես ավելի շատ այս տեսակ, քան երկար նախապատրաստված, ճոխ ֆոտոշարքեր եմ սիրում»,– ասաց Արփին ու հավելեց, որ իր զգեստապահարանից հարմար հագուստ է ընտրել ու Սեդայի հետ ուղևորվել օվկիանոսի ափ, քանի որ այնտեղ գեղեցիկ ու տրամադրող միջավայր էր։ Դերասանուհին հայտնեց, որ ֆոտոշարքն իրականացրել են մեկուկես–երկու ժամում, քանի որ ցերեկային համապատասխան լույսն այնտեղ շատ կարճ է տևում։
 
Արփին նկատեց, որ փորձել են բնական ֆոտոշարք ստանալ։ Ըստ նրա` ֆոտոշոփի չարաշահումն անընդունելի է։ «Շատ ֆոտոշոփ անելը ճիշտ չեմ համարում, որովհետև մարդը կորցնում է բնությունից իրեն տրված դեմքի կառուցվածքը, միմիկան։ Շատ ֆոտոշոփ չեմ սիրում, եթե այնպիսի ֆոտոշարք չէ, որի թեմատիկան պահանջում է ֆոտոշոփ։ Առհասարակ, ես  վստահում եմ մասնագետներին` լինի լուսանկարիչ, ռեժիսոր,– ասաց դերասանուհին ու անդրադարձավ իր հասցեին հնչող մեկնաբանություններին, թե չարաշահում է ֆոտոշոփը։ –Երբ լուսանկար եմ հրապարակում, անկախ նրանից, ֆոտոշոփ արված է, թե ոչ, շատ–շատ են մեկնաբանում, թե ֆոտոշոփը, վիրահատությունները շատ են։ Չնայած ես վիրահատությունների չեմ դիմել, այդ ամենից չեմ նեղվում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Նորմալ է, երբ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը  հայտնել։ Նորմալ չէ, երբ մի մարդը բոլորին դուր է գալիս»։
 Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել