Բաղադրիչներ

Լոլիկ – 3.5 կգ
Քաղցր կարմիր պղպեղ – 500 գ
Սոխ – 500 գ
Նեխուր – 250 գ
Շաքարավազ – 200 գ
Քացախ (9 տոկոսանոց) – 5 ճ/գ
Աղ՝ ըստ ճաշակի
Կարմիր աղացած պղպեղ – 3-4 թ/գ
Սև աղացած պղպեղ – 3 թ/գ
Դարչին – 2-3 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Լոլիկը կտրատել միջին կտորների:

2. Բավականին խոշոր կտրատել պղպեղը, սոխը և նեխուրը:

3. Ամբողջ բանջարեղենը լցնել թավայի մեջ և դնել կրակին:

4. Հասցնել եռման՝ այդ ընթացքում բանջարեղենը տրորելով: Իջեցնել կրակը մինիմումի վրա և շոգեխաշել 3 ժամ:

5. Հետո վերածել խյուսի, шրից հետո անցկացնել մաղով:

6. Ավելացնել աղ (մոտավորապես 2.5-3.5 թ/գ), շաքարավազ, քացախ, համեմունքներ, խառնել և վերադարձնել կրակի վրա:

7. Շոգեխաշել (առանց կափարիչի) մոտ 2-3 ժամ: Սառեցնել և լցնել բանկայի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել