«Թվում էր, թե ՀՀԿ-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրմամբ ներքաղաքական ինտրիգը կավարտվի, սակայն պարզվում է, որ խորհրդարանական ուժերի «փորացավն» ամենևին էլ այս հարցը չէր:


Այս շաբաթ հանրությունն ականատես եղավ, թե ինչպես են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով քարկոծում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, ինչն ամենևին պատահական չէր:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքը, լինելով ընդդիմություն, հակված է ինչ-որ կերպ ամրապնդել իր դիրքերը կառավարությունում: Եվ այս դեպքում՝ նրանք աչք են դրել իրենց հարազատ նախարարության վրա:


Նույնկերպ քաղաքական մեծամասնության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ում է անհանգիստ վիճակ: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ նրանք պատրաստ են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին «զոհել», միայն թե իրենց վերադարձվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել