Ուրեմն՝ ասֆալտի քայքայման հիմնական պատճառը գերբեռնված մեքենաներն են: Բազմաթիվ երկրներում մայրուղիների վրա նույնիսկ հատուկ կշեռքներ են աննկատ տեղադրում ու մեկ օսին 11 տոննայից ավել բարձած վարորդներին տեռորի են ենթարկում, քանի որ մի քանի հարյուր դոլարից ավել ապրանք տեղափոխելու համար նա հարյուրավոր միլիոն դոլարի ասֆալտ ա փչացնում: Էս մեր անբաշար կառավարությունը հերթական անգամ փորձում է մի նորմալ բան անել ու արգելում է գերբեռնված մեքենաների երթևեկությունը: Այսինքն՝ դա միշտ էր արգելված, բայց նախկինում աչք էին փակում, հիմա աչք չփակելու հրահանգ կա: Էս վարորդներն էլ, դե պարզ ա, հելել, փողոց են փակում: Հիմա կարա՞ք գուշակեք՝ վատ ճանապարհների մասին ռեպորտաժներ սարքած «Ազատություն» ռադիոկայանը ոնց ա էդ ամենը ներկայացրել: Չեմ ասում, ուզում եմ՝ դուք գուշակեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել