Պակիստանում հանդիսավոր արարողությանը հրավիրել են ելույթ ունենալու 24-ամյա երգչուհի Սիմոնա Սամունին, ով հղի է եղել: Աղջիկը հաճույքով համաձայնել է ելույթ ունենալ հանդիսատեսի առջև:

Նախքան ելույթը Սիմոնա Սամունը խնդրել է նստած ելույթ ունենալ, քանի որ իր համար դժվար է կանգնել, և կազմակերպիչները կատարել են նրա խնդրանքը: Սակայն հանդիսատեսը վրդովվել է երգչուհու արարքից և համառորեն խնդրել է նրան կանգնած երգել:

Մի քանի անգամ աղջիկը մերժել է նրանց խնդրանքը, սակայն հետո բեմին են մոտեցել երեք տղամարդ և սկսել են նրա վրա փողեր շպրտել: Արդյունքում նա ստիպված է եղել ոտքի կանգնել, բայց մի քանի րոպե հետո նրա վրա կրակել են: Սամունին հիվանդանոց են տեղափոխել, սակայն ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է:

Հանցանքի մեջ կասկածվողը Թարիքա Ահմեդ Ջաթա անունով տղամարդն է: Մահացած երգչուհու ամուսինը պահանջում է, որպեսզի նրան դատապարտեն կրկնակի սպանության համար՝ իր կնոջ և չծնված երեխայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել