«Ընդդիմության լիդերներից յուրաքանչյուրը պատասխանատու է իր «ուղղության» համար. Պետրոս Մակեյանը բանակցում է «ՔՊ»-ի ու Նիկոլի հետ, Ալեք Ենիգոմշյանը` Զարուհու, Արմեն Մարտիրոսյանը` Սեյրան Օհանյանի ու «ՕՐՕ»-ի: Եվ, որքան էլ Մարտիրոսյանը պնդում է, թե չի հանդիպել Սեյրան Օհանյանին, մեր աղբյուրները պնդում են․ «Հանդիպել է, Սեյրանն այս փուլում չի ուզում երևալ»: Պնդում են, որ հանդիպել եք Օհանյանի հետ՝ դիմեցինք Մարտիրոսյանին: «Չեմ հանդիպել»: Ալարո՞ւմ եք հանդիպել: «Ոչ, չեմ ալարում, պարզապես չեմ հանդիպում»:


Ձեզ վրա է այդ առաքելությունը դրված. գաղտնի՞ եք պահում: «Ես առաքյալ չեմ. չեմ ուզում՝ չեմ հանդիպում, չեմ կատարում իմ առաքելությունը»: Իսկ Հայաստանո՞ւմ է Օհանյանը, ասում են` Մոսկվայում տուն է կառուցում: «Հայաստանո՛ւմ է»: Բա ասում եք` չեք հանդիպում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել