Ադրբեջանում կայացող նախագահական ընտրությունների ժամանակ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության անդամ, նախագահի թեկնածու Հաֆիզ Հաջիևը մասնակցել է ընտրություններին և հպարտությամբ հայտարարել է, որ իր ձայնը տվել է Իլհամ Ալիևին։

Հաջիևն արդեն 4 անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին որպես թեկնածու։ 2013 թվականին նա կրկին հայտարարել էր, որ, լինելով նախագահի թեկնածու, քվեարկել է Իլհամ Ալիևի օգտին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել