Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life-ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ դերասան Մովսես Երեմյանն ու կինը՝  Աննան, սպասում են իրենց առաջնեկին, օրեր առաջ էլ տեղեկացրեցինք, որ զույգն արդեն պարզել է փոքրիկի սեռը։ Նրանք արու զավակ են ունենալու։

Մովսեսն ու Աննան ծնողներ կդառնան ամռանը։ Այժմ զույգը վայելում է առաջնեկին սպասելու բերկրանքը։ Մովսեսը, ի սկզբանե, ցանկանում էր տղա ունենալ, Աննան` դուստր։ Թեև Աննայի ցանկությունն այլ էր, ապագա մայրիկը երջանիկ է նաև որդի ունենալու գաղափարից։ Աննան անհամբերությամբ սպասում է փոքրիկի հետ առաջին հանդիպմանը։

Ամուսինները գարնանային գեղեցիկ ֆոտոշարք են անցել` ընդգծելով Աննայի գեղեցիկ կարգավիճակը։ Ապագա մայրիկը ֆոտոշարքում ներկայանում է սպիտակ, եթերային զգեստով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել