Armtimes.com-ը գրում է.

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» աղմկահարույց նոր օրենքը ուժի մեջ է մտել արդեն ապրիլի 9-ից: Հիշեցնենք, որ համաձայն նոր կարգի կառավարության նիստերն անցնելու են դռնփակ, լրագրողներն այդպես էլ չեն իմանա, թե ինչ է խոսվել, քննարկվել փակ դռների հետեւում, մինչեւ նիստի մասին պաշտոնական հաղորդագրություններ չներկայացվեն:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ այս ամենով պայմանավորված, հաշվի առնելով, որ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը, կառավարության ապրիլի 12-ի նիստն արդեն կանցկացվի դռնփակ ձևաչափով:

Լրագրողները հրավիրվում են լուսաբանելու միայն նիստից հետո կազմակերպվելիք ճեպազրույցները, որոնք կկայանան մամուլի սրահում:  

Օրինակ վաղվա առաջին դռնփակ նիստից հետո, ժամը 12:45-ին կառավարության մամուլի սրահում կկազմակերպվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ճեպազրույցը:

Նիստի օրակարգը տեղադրված է e-gov.am կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել