Երիտասարդության պահպանումը հավերժական թեմա է: Երիտասարդության ու երկարակեցության համար պայքարը մեզանում շատ ակտուալ է դարձել:

Աշխարհի տարբեր ծայրերում ապրում են կանայք և տատիկներ, ովքեր կարողացել են պահպանել մարմնի առանձգականությունը, աչքերի փայլն ու դրական մտածելու կարողությունը: Այս կանայք հաղթել են ժամանակին և կարող են մյուսներին օգնել իրենց խորհուրդներով:

Ձեզ ենք ուզում պատմել Մելիսայի մասին: Այս կինը 60 տարեկան է և ունի 7 թոռ:

YouTube-ի անձնական ալիքի միջոցով նա խորհուրդներ է տալիս կանանց դիմահարդարման, մարմնամարզության և ոճի մասին:

Այս կնոջ արտաքինին նայելով՝ դժվար է հասկանալ, որ 39-ամյա աղջիկ և 7 թոռ ունի:

Մելիսան պնդում է, որ պետք չէ հույսը դնել խոնավեցնող քսուքների կամ բոտեքսի վրա, քանի որ այդ ամենը նա փոխարինում է ռետինոլ պարունակող մթերքներով: Նա հորդորում է որքան հնարավոր է շատ ռետինոլ ընդունել և զբաղվել մարմնամարզությամբ:

Նա պնդում է, որ պետք չէ կենտրոնանալ ծերանալու մտքի վրա, քանի որ կյանքը միշտ հետաքրքիր է, իսկ թոռների հետ ժամանակ անցկացնելը մեծ երջանկություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել