«Հայտարարելով Սերժ Սարգսյանի հետ վարչապե­տության խնդրի քննարկման ու որոշման մասին` Կարեն Կարապետյանը հայտարա­րեց, որ առկա իրավիճակում սահուն անցում ապահովելու և մարտահրավերներին դի­մագրավելու համար որոշել են պահել ներկայիս կոնֆիգու­րացիան, և Սերժ Սարգսյանը կմնա առաջին դեմքի կարգա­վիճակում:  Կարապետյանի այս հայտարարությունը, ըստ էության, շատ կանխատեսելի էր, բոլորը սպասում էին դրան, և պարզ չէր միայն, թե ով, ինչ­պես և որտեղ է ասելու, որ վարչապետ կառաջադրվի Սերժ Սարգսյանը:

Իրավիճակն ուշագրավ է, իհարկե, հետագա զարգա­ցումների տրամաբանության մասով, և այդ տեսանկյունից տվյալ պարագայում հետաքր­քիր է, թե ինչ է նշանակում կոն­ֆիգուրացիայի պահպանում քաղաքական իմաստով: Այ­սինքն`  կոնֆիգուրացիայի պահպանումը ինչպիսի ժամա­նակային ինտերվալ, ինչպիսի տարածություն կամ մասշտաբ ունի, ինչ բովանդակություն է ենթադրում և այլն:
Դա իշխանության մինչև 2022 թվականի ստատուս քվոյի ամրագրո՞ւմ է, երբ խորհրդարանի հաջորդ ընտրությու­նից առաջ արդեն կծավալվեն քննարկումները մեծամասնու­թյան ցուցակը կազմելու և ընդհանրապես խորհրդարա­նի կազմը, քվոտաները որոշե­լու շուրջ, թե՞ ներիշխանական հրադադարն է մոտ ապագայի մասով, ինչը, սակայն, ամենևին չի նշանակում, որ այդ կոն­ֆիգուրացիան համաձայնու­թյուն է մինչև 2022 թվական: Մի բան, անկասկած, հստակ է, որ կոնֆիգուրացիան կրելու է գերազանցապես առերևույթ բնույթ, այսինքն` լինելու է մա­կերեսի վրա, իսկ համակարգի խորքային տրանսֆորմացիայի գործընթացը և ըստ այդմ` նե­րիշխանական ուժերի ու շահե­րի բախումը շարունակվելու են անխուսափելիորեն, քանի որ այն պայմանավորված է հան­գամանքներով, որոնք վեր են Հայաստանի իշխանության ու­ժերից և ազդեցության դաշ­տից: Ակնհայտ է, որ համակար­գը չունի և չի ունենալու փոխ­զիջումների նախկին ռեսուրսը, այսինքն` նախկին փոխզիջում­ների մասշտաբը պահելու ռե­սուրսը, և դրանք թերևս չունեն երկարաժամկետ լինելու հա­վանականություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել