««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով` «Արմավիր» ՔԿՀ ղեկավա­րությունը, բացի խիստ հսկողությունից, սկսել է կոնկրետ քայլեր իրականացնել ՔԿՀ-ում դատապարտյալների հնարա­վոր փախուստները կանխելու համար: Ինչպես հայտնի է` մարտի 13-ին «Ար­մավիր» ՔԿՀ աշխատակիցները կան­խել են դատապարտյալների` նախա­պես ծրագրված և նախապատրաստ­ված փախուստի փորձ, երբ տեսել են, որ երկրորդ հարկում պատիժը կրող անձինք փորձել են կտրել խցի ճաղավանդակները: Մեզ հասած լուրերի հա­մաձայն`այս ՔԿՀ-ից սա փախուստի մի­ակ փորձը չի եղել: Ըստ որոշ լուրերի` ավելի վաղ նման փորձեր է արել կալանավայրերում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանը, որը նաև վնասել էր իր խցի սանհանգույցը, այլ իրեր: Ու հիմա ՔԿՀ ղեկավարությունը որոշել է ուժեղացնել հսկողությունը` նոր մոտեցումներ ցուցաբերելով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել