Կիպրոսում ՄԹ ռազմածովային ուժերը բերվել են մարտական պատրաստության Սիրիայի ուղղությամբ գրոհելու նպատակով: ԱՄՆ նավատորմը մոտենում է Սիրիային: Թրամփն իր այցը Հարավային Ամերիկա չեղարկել է և սպառնում է 48 ժամվա ընթացքում հարվածել: Պուտինը մարդ ա ուղարկել Թեհրան անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպելու: Իրանը սպառնում է հենց Իսրայելին հարվածել:

Ու այս ամենում «հիմար» Ասադին ոչ ոք չի հասկանում: Բռնեց, սաղ ազատագրեց, բոլորին ջախջախեց: Սկսեց վերականգնել երկիրը, մեկ էլ՝ հոպ, քիմիական հարձակում է իրականացնում: Ընդ որում՝ սա արդեն երկրորդ անգամն է: Էդ մարդն ամեն ինչ անում է, որ իրա գլուխը ուտեն: Համենայն դեպս, ԱՄՆ-ն ու Իսրայելը դա են պնդելու: Ասելու են՝ դե, դեբիլ ա, դրա համար ինքն իր գլխին շինում ա: Դա է իրենց բացատրությունը: Իսկ թե ինչու է Իսրայելը հարվածել T4 բազային ու իրանցի զինվորներ սպանել, չեն բացատրում: Դե հո չեն ասելու՝ մենք էլ ենք դեբիլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել