Armtimes.com-ը գրում է.

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին մեղադրել է Թուրքիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Կատարին՝ ահաբեկիչներին քիմիական զենք տրամադրելու մեջ։

Ermenihaber-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ սիրիական հարցի վերաբերյալ նիստում ելույթ ունեցած Ջաֆերին մասնավորապես ասել է․ «Մենք ուղղակիորեն մեղադրում ենք Դոհաին, Անկարային, Վաշինգտոնին և Փարիզին այն բանի համար, որ այսօր «Ջեյշ-ալ-իսլամ» («Իսլամական բանակ») և «Ալ-Նուսրա» խմբավորումների և նրանց հետ կապված տասնյակ այլ խմբավորումների ձեռքում քիմիական զենք կա»,- հայտարարել է Ջաֆերին։

Նա հավելել է, որ այդ երկրները ուղղակիորեն հեղինակն են այն արյունոտ քաղաքականության, որի նպատակը Սիրիայի ինքնիշխանության տապալումն է։  Ջաֆերին ընդգծել է նաև, որ սիրիական պետությունը որևէ քիմիական զենք չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել