Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ  է ունեցել ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆոեւի հետ: Քննարկվել են  հայ-ուզբեկական հարաբերությունները, մասնավորապես անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության այն ոլորտներին եւ ուղղություններին,  որտեղ կա զարգացման ներուժ։

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նաեւ Կատարի Պետության խորհրդակցական խորհրդի նախագահի տեղակալ  Մուհամմադ բին Աբդուլահ Ալ-Սուլեյթիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կատարի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել