Tert.amLife-ը գրում է.
Երգչուհի Սոֆի Մխեյանը 34–ամյակը նշել է Եգիպտոսում, ուր մեկնել էր ընկերուհու` Նազենի Հովհաննիսյանի հետ։ Եգիպտոսում Սոֆին հանդիպել է երգչուհի Նառային, ով ևս ծնվել է ապրիլի 8-ին։ Նրանք միասին նշել են իրենց տարեդարձն ու անմոռանալի օր ունեցել։
 
Բոլորից հեռու մեկնած Սոֆին էմոցիաների պակաս չի ունեցել։ Երգչուհին Tert.am Life–ի բլից հարցազրույցում պատմել է իր զգացողությունների, անմոռանալի օրվա և տարիքի հետ ձեռք բերած իմաստնության մասին։
 
Իմ ամենամեծ ձեռքբերումն այն ամենն է, ինչ ունեմ, ստեղծել եմ մինչև օրս` սկսած իմ ընտանիքից (իհարկե, ընտանիքը ոչ թե քո ձեռքբերումն է, այլ բախտի գործոնով պայմանավորված նվերը),  ընկերներից, վերջացրած աշխատանքով, հանդիսատեսով, ջերմությամբ։ Ամեն ինչ կանեմ, որ ձեռքբերումներս շատացնեմ։ Հուսամ` շուտով կբարձրաձայնեմ իմ ամենակարևոր ձեռքբերման` արդեն իմ ընտանիքի, երեխաների մասին։
 
 
Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ չեմ փոշմանում կամ ափսոսում որևէ բանի համար։ Իհարկե, տարեցտարի ավելի ես իմաստնանում, հասունանում ու հասկանում, որ անցած տարիներ մեջ կարող էիր շատ ավելին կուտակել, քան արել ես, սակայն ոչնչի համար չեմ ափսոսում։
 
Ինձ համար բեկումնային տարիք էր... չեմ կարող կոնկրետ տարիք նշել, որովհետև յուրաքանչյուր տարիք ունեցել է իր ձեռքբերումները, գուցե, հիասթափությունները։ Ամեն տարիք ինչ–որ բան է սովորեցրել։
 
30 տարեկանից հետո ամեն ինչ շատ ավելի արագ է առաջ շարժվում։ Գուցե, ուղղակի դու ես մեծանում և հասկանում, որ ամեն ակնթարթը շատ կարևոր է։ Եթե մինչև այդ թվում էր` ամեն ինչ կարող ես հասցնել, հիմա հասկանում ես, որ ժամանակը շատ բան է թելադրում։ Սկսում ես գնահատել ժամանակը։
 
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել