Tert.amLife-ը գրում է.
Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը:  Tert.am Life-ի «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ բացահայտում ենք  երգչուհի Սիլվա Հակոբյանին:
 
Սիլվային   հանրությունը ճանաչում է որպես հանգիստ ու անվախ մարդու, պարզվում է, իր ամենամեծ թերությունը երգչուհին  համարում է հենց վախերը:
 
-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
 
-Համեստությունը:
 
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կցանկանայիք շտկել կամ վերացնել։
 
-Երևի վախը, որ, երբեմն, ունենում եմ: Իհարկե, վախեր բոլորն ունեն, բայց կան բաներ, որոնց հանդեպ ես վախ ունեմ ու կուզեի փոխել:
 
 
-Իսկ ինչի՞ց եք շատ  վախենում։ Այդ վախն անհաղթահարելի  համարո՞ւմ եք։
 
-Մթությունից եմ շատ վախենում: Եղել է դեպք, երբ հայտնվել եմ մթության մեջ, արագ լույս եմ վառել։) Բարձրությունից էլ եմ շատ վախենում: Իսկ եթե ավելի գլոբալ ասեմ, պատերազմից եմ վախենում:
 
-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։
 
-Անբուժելի հիվանդությունները բուժելու կարողությամբ: Կունեի կարողանալ այնպես անել, որ ապրել շարունակեն նույնիսկ այն մարդիկ, ում ապրելու հույս այլևս չեն տալիս:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել