««Ռուսաստանը շարունակում է Հայաստա­նում առաջ տանել իր քաղաքականությունը` միևնույն տրամաբանությունից ելնելով»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Հայաստանում ՌԴ նոր դեսպանի նշանակմանը: «Նորանշանակ դիվանագետի աշխատանքային փորձը Եվրամիությունում նշանակում է, որ ՌԴ-ն կարևորում է ՀՀ-ում դիվանագետի լավ աշխատանքը, իսկ ԵՄ-ում վերջին տարիների ընթացքում Ռուսաս­տանը պասիվ, անկարող դիվանագետ ունենալ չէր կարող: Այս նշանակումը ցույց է տալիս, որ Հայաստանում ՌԴ-ին հարկավոր է եվրոպա­կան անցուդարձը հասկացող դեսպան, քանի որ Հայաստանը ԵՄ-ին ընդառաջ քայլ է կատա­րել համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր համաձայնագիր ստորագրելով, վիզային ազատականացման բանակցություն­ներ սկսելով: Այս ամենը, բնականաբար, տեղի է ունեցել նաև Ռուսաստանի անուղղակի մաս­նակցությամբ, սակայն ՌԴ-ն կարևորում է, որ այսուհետ ևս Հայաստանում աշխատող ռուս դեսպանը նկատի ՀՀ-ԵՄ հարաբերությունների նրբությունները, որոնք գուցե անտեսվեն դիվա­նագետի կողմից, ով ԵՄ-ում աշխատանքի փորձ չունի»,- ասել է Տարասովը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել