Հայաստանում այսօրվանից որոշակի արմատական փոփոխությունների ժամանակաշրջան է սկսվում, որը կավարտվի լավագույն դեպքում մեկ շաբաթից, երբ կընտրվի նաև վարչապետը:

Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի կունենա նախագահական ընտրություն, որի ժամանակ, բացի ներքաղաքական լարվածությունից, իրենց ռումբերն են դրել Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը և Իսրայելը:

Մտավախություն ունեմ, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սահմանին կարող է ռազմական սրացում լինել, ինչով Ադրբեջանի ներկա իշխանությունը կփորձի ոչ միայն ամրապնդել իր ներքին ու արտաքին դիրքերը, այլև օգտվել Հայաստանի անցումային չկանոնակարգված վիճակից և կարճաժամկետ հաջողություններ ապահովել:

Պետք է զգույշ լինել և՛ ռազմական սահմանին, և՛ լրագրողական, և՛ քաղաքական բարիկադներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել