«Ինչպես գիտենք` մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Ստելլա Բոյաջյանը, Հրաչյա Աթոյանը, Դիանա Գրիգորյանը` Դինա Ակոպովնան, մե­ղադրվում են ԱՄՆ-ում մուտքի արտո­նագրերի հետ կապված խարդախու­թյուններ կատարելու ու փողերի լվաց­ման մեջ: Նկատենք, որ Դիանա Գրիգորյանն այս օրերին գտնվում է Հայաս­տանում, սակայն «Ժողովուրդ» օրա­թերթին հայտնի դարձավ, որ գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանն ԱՄՆ իրավապահների կողմից ձերբակալված չէ և կալանքը կրում է տան պայմաններում: Այս օրերին ԱՄՆ այցելող անձինք, ովքեր նախկինում առիթ են ունեցել նրա հետ շփվելու, տե­ղեկացրել են, որ նա խիստ հսկողու­թյան տակ է, և դեռ ավելին` ոտքին կրում է տեղաշարժն արձանագրող շղ­թա, ինչպես նաև հանձնել է անձնագի­րը: Նշենք, որ ԱՄՆ իրավապահների համար ՀՀ քաղաքացի Դինա Ակոպովնան համարվում է փախուստի մեջ գտնվող, ու մինչ ԱՄՆ-ում քննում են այս գործը, Ակոպովնան, բավականին հանգիստ իր գործունեությունն է շա­րունակում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել