«Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու գործարքներին, հայտարարել է, թե այդ երկիրը դրանք չպետք է օգտագործի ոչ ՀՀ-ի, ոչ ՌԴ-ի դեմ:


«Սակայն Ադրբեջանը զենք գնելու բավականին այլ տարբերակներ ունի` բա­ցի ՌԴ-ից: Դա, ինչպես հայտնի է, Իսրայելն ու զենքեր վաճառող այլ երկրներն են: Այնպես որ, Ադրբեջանը մի­այն կախված չէ մեզանից: Պետք է մտածել տարածաշրջանին սպառազինություն չվաճառելու մասին,- ասել է նա` պնդելով,- նաև հաշվի առեք, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա է գտնվում: Այս պարագայում պետք է հաս­կանալ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահեր, բայց ունեն նաև հակասություններ: Դրանք հայտնի են, և այդ պարագայում սպառազինություն մատակարարել, որը կարող էր օգտագործվել նաև ՌԴ-ի դեմ, խելամիտ չէ, իհարկե»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել