«Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այս օրերին Հայաստանում է: Մեր թղթակիցը վերջերս նրան տեսել է փողոցում: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նա առաջիկայում նշանակվելու է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ:

Նշենք, որ Ֆադեյ Չարչօղլյանը եղել է նաև 2-րդ և 3-րդ նախագահների արարողակարգի պետը՝ 2005-2010թթ․, երկար տարիներ աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, եղել է հյուպատոս Եգիպտոսում, դեսպան՝ Քուվեյթում, Օմանում, իսկ 2016-ից Հունաստանում է: Ֆադեյ Չարչօղլյանը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի թոռն է, ՀՀ գլխավոր բժշկական գենետիկ Թամարա Սարգսյանի որդին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել