«Երեկ, Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ, դահլիճը ողջունում էր Արմեն Սարգսյանի մուտքը, ՀՀԿ օդիոզները` Սամվել Ալեքսանյան, Արայիկ Գրիգորյան և այլն, չէին կողմնորոշվում` ծափահարել, թե ոչ, ինչպես կընդունի Սերժ Սարգսյանը: Իսկ գեներալները, էկրանի վրա տեսնելով, ուրախացած մատով ցույց էին տալիս իրար` վայ, մեզ են ցույց տալիս: Երդմնակալությանը չէին մասնակցում ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները` Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը: «Ծառուկյանը Հայաստանում չէ, մասնավոր այցով գտնվում է արտերկրում, այդ պատճառով էլ չի մասնակցել»,- ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը»-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել